15:29 , 13 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանն Իսպանիայի թիմային առաջնության հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գուիյարոյի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այսպիսով` հայ գրոսմայստերը շարունակում է անպարտելի հանդիպումների շարքը և 5 խաղում 3 միավոր է պարգևել իր թիմին`«Մեջիք Էքստրեմադուրային»: