15:10 , 13 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Վրաստանում Ադրբեջանի պետական նավթային ընկերության շինարարական օբյեկտներից մեկում գրանցվել է ադրբեջանական դրոշի հետ կապված հերթական զավեշտալի դեպքը: Այդ մասին ադրբեջանական «Haqqin.az» տեղեկատվական պորտալին է հայտնել ընթերցողներից մեկը, ով վերջերս է վերադարձել Վրաստանից:
Ըստ նրա` Ադրբեջանի պետական նավթային ընկերության շինարարական կառույցներից մեկում ադրբեջանական դրոշը շրջված է բարձրացվել: Ընդ որում` բազմաթիվ մարդիկ են նկատել այդ փաստը:
«Ես Ֆեյսբուքում Ադրբեջանի պետական նավթային ընկերության էջում գրեցի, սակայն ոչ մի արձագանք չեղավ», - գրում է ընթերցողը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ