ՔՊ վարչության նիստին քննարկվել են կուսակցության Տարածքային կազմակերպությունների Նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր


00:28 , 6 դեկտեմբեր, 2023

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց։
Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի, Կուսակցության Տարածքային կազմակերպությունների Նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր։