Սպասվում է անոմալ տաք դեկտեմբեր. Սուրենյան


11:41 , 1 դեկտեմբեր, 2023

Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր»,- գրել է նա: