Գոհ եմ Մխիթարյանի խաղից. Նա շատ կորևոր ֆուտբոլիստ է մեզ համար. Կլոպ


13:43 , 13 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Մխիթարյանի խաղն ինձ դուր եկավ դեռ այն ժամանակ, երբ պայքարում էինք Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ մեզ անհրաժեշտ է լինելու այդ դիրքում հանդես եկող խաղացող, բայց ես տպավորված էի և կարծում էի, որ նա մեծ օգուտ կբերեր մեր թիմին:

Հենրիխը շատ լավ ֆուտբոլիստ է, ով հիանալի արագություն և տեխնիկա ունի: Նա զգում է խաղը, կարող է կատարել գոլային փոխանցումներ, խփել գոլեր: Շոտ գոհ եմ Մխիթարյանի խաղից: Միկին շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»,- հայտարարել է Կլոպը: