13:18 , 13 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը կդառնա Սերբիայի նախարարների կաբինետի խորհրդական: Այս մասին հաղորդում է The Telegraf-ը՝ վկայակոչելով Սերբիայի կառավարության առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչին:
Ստրոս-Կանը կլինի ֆինանսների նախարարի, առաջին փոխվարչապետի և վարչապետի խորհրդականը:
«Պիկասոն վատ է վերաբերվել կանանց: Եթե այդպես դատենք, ապա կարելի է վատը մտածել նաև Ստրոս-Կանի մասին»,- ասել է Վուչիչը՝ մեկնաբանելով Ստրոս-Կանի անվան հետ կապված սկանդալները:
Սերբիայի կառավարության նախկին խորհրդական կդառնա նաև Ավստրալիայի դաշնային նախկին կանցլեր Ալֆրեդ Գուզենբաուերը: