12:40 , 13 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Դանիա խաղին հետևել է Liveticker.com կայքով, որը շփոթել էր Կառլեն Մկրտչյանի ու Հենրիխ Մխիթարյանի ազգանունները:
Կլոպը վախեցել էր, բայց իմանալով, որ Մխիթարյանը չի փոխարինվել վնասվածքի պատճառով, շարունակել էր հետևել հանդիպման ընթացքին:
«Խաղին հետևել եմ Liveticker կայքով: 26-րդ րոպեին ինձ թվաց, որ Մխիթարյանը փոխարինվել է վնասվածքի պատճառով: Հանգստացա, երբ տեսա, որ փոխարինվել է Մկրտչյանը: Միկին առողջ է, և դա ուրախալի է»,- հայտարարել է Կլոպը: