Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա. Ալեն Սիմոնյան


15:26 , 28 նոյեմբեր, 2023

Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա։ Հայաստանի Հանրապետությունը նման յուրաքանչյուր առաջարկ պատրաստ է քննարկել»,- ասաց Սիմոնյանը։