12:28 , 13 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Մոսկվայից Անթալիա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիմֆերոպոլում, գրում է Interfax.ru-ն:
Ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն իր վրա տաք թեյ լցրած երեխային օգնություն ցուցաբերելու համար։
Թռիչքի ժամանակ երեք տարեկան տղան իր վրա տաք թեյ է լցրել, և ստացած վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ որոշում է կայացվել վայրէջք կատարել Սիմֆերոպոլում և երեխային հոսպիտալացնել։