Եղանակը Հայաստանում


11:40 , 13 սեպտեմբեր, 2013

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: