11:04 , 13 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Նապոլի»-ի դեմ հանդիպմանը:
F խմբի առաջին տուրում «Բորուսիա»-ն խաղալու է «Նապոլի»-ի, իսկ «Արսենալ»-ն այցելելու է Մարսելը:
«Անչափ հետաքրքիր կլինի խաղալ «Նապոլի»-ի դեմ, քանի որ դա Դիեգո Մարադոնայի ակումբն է եղել: Թիմը հիանալի երկրպագուներ ունի»,- ասել է Կլոպը: