Վիկտորյա Նուլանդը նշանակվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի նոր օգնական


10:42 , 13 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում հաստատել է Վիկտորյա Նուլանդի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Մինչ այդ Նուլանդը գլխավորել է Պետդեպի մամլո ծառայությունը: 

Նրա թեկնածության հաստատման համար լսումների ժամանակ Նուլանդը ստիպված է եղել պատասխանել սենատորների կողմից հնչեցված տհաճ հարցերին՝ կապված լիբիական Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա անցած տարի կատարված ահաբեկչական հարձակման հետ: