Արմեն Գրիգորյանը և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ընդգծել են՝ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի


17:49 , 20 նոյեմբեր, 2023

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:

Այս մասին հայտնում են Հայաստանում Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի: