«Քո մի կյանքով ապրեցիր հազար մի կյանք». Ավետ Բարսեղյանը՝ Ռիտա Սարգսյանի մասին


12:20 , 20 նոյեմբեր, 2023

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար ՀՀ 3-րդ նախագահի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, որին կից գրել է:
«Քո մի կյանքով ապրեցիր հազար մի կյանք: Լույսի մեջ մնաս, մեր լուսավո՛ր»:

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ կորոնավիրուսի հետևանքով։ Այսօր Սարգսյանի մահվան տարելիցն է։