Մեքսիկացի պատգամավորը սպանվել է հարցազրույցի ժամանակ


09:56 , 13 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեքսիկայում անհայտ անձինք մաչետեով սպանել են Միչոական նահանգի կոնգրեսի պատգամավորին: Դեպքը տեղի է ունեցել անմիջապես փողոցում, երբ Օսբալդո Լուկատերոն իր ավտոմեքենայում հարցազրույց էր տալիս տեղական թերթերից մեկին:

Հանցագործները մոտեցել են ավտոմեքենային, ուժով սրահից հանել պատգամավորին, նրա եղբորն ու լրագրողին, պառկեցրել գետնին ու մաչետեի մի քանի հարված հասցրել յուրաքանչյուրին: 

Հարձակման արդյունքում պատգամավորը տեղում մահացել է, մյուսները հոսպիտալացվել են:

Հետաքննության տվյալով՝ հարձակումը առնչություն է ունեցել Լուկատերոյի գործունեության հետ: Հայտնի է, որ նա նախկինում ևս ստացել է սպառնալիքներով լի նամակներ՝ հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»: