Եվրո-2024. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը


16:56 , 18 նոյեմբեր, 2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է մեկնարկային կազմը Ուելսի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում։
Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Նաիր Թիկնիզյան, Անդրե Կալիսիր, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Ուգոչուկվու Իվու, Արտակ Դաշյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Լուկաս Սելարայան։
Հայաստան - Ուելս հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 18:00-ին։
Թիմերի առաջին խաղում Հայաստանի հավաքականում Ուելսում հաղթել է 4:2 հաշվով։
Եվրո-2024, խմբային փուլ, նախավերջին տուր
D խումբ
Հայաստան - Ուելս՝ 18:00