08:59 , 13 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի քարտուղարությունը չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցը պատրաստ կլինի առաջիկա երկուշաբթի օրը: ՄԱԿ-ի քարտուղարությունը չի բացահայտում նաև դրա բովանդակությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ես չեմ կարող դա հաստատել: Մենք չենք կարող հայտնել օրը, թե երբ կստացվի զեկույցը: Գլխավոր քարտուղարը դեռևս չի ստացել այն»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիվանագիտական աղբյուրը ITAR-TASS-ին հայտնել էր, որ զեկույցը պատրաստ կլինի սեպտեմբերի 16-ին և կհաստատի Դամասկոսում օգոստոսի 21-ին զարին գազի կիրառումը, սակայն պատասխանատվությունը չի դնի որևէ կողմի վրա: