Միշել Օբաման ամերիկացիներին կոչ է արել ավելի շատ ջուր խմել


08:46 , 13 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման երկրի քաղաքացիներին առաջարկել է ամեն օր մեկ բաժակ ավելի ջուր խմել՝ ճարպակալման դեմ պայքարելու համար: «Դա շատ հեշտ է: Խմե՛ք մեկ բաժակով ավելի, քան խմում եք սովորաբար: Տարբերությունը միանգամից կզգացվի առողջության, ինքնազգացողության և էներգիայի վրա: Խմեք և համոզվեք ինքներդ»,- նշվում է նրա հայտարարության մեջ:

«Ես հասկացա, որ եթե մենք ցանկանում ենք ընդամենը մեկ քայլ անել առողջ լինելու և նաև մեր ընտանիքներին օգնելու ուղղությամբ, ամենից հեշտը շատ ջուր խմելն է»,- ասել է Միշել Օբաման:

Նա նաև ասել է, որ շուտով մեկնարկելու է իր նոր՝ Drink Up քարոզարշավը, որը կանցկացվի Վիսկոնսին նահանգի Ուոթերթաուն քաղաքում: Միշել Օբամային այդ հարցում կաջակցի դերասանուհի Եվա Լոնգորիան՝ հաղորդում է Interfax-ը: