Փաշինյանը կրկին ՔՊ նիստ է անցկացրել


23:31 , 16 նոյեմբեր, 2023

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կուսակցականների՝ Կուսակցության կանոնադրությունից և ծրագրից բխող պարտականություններին, ինչպես նաև կուսակցական էթիկային առնչվող հարցեր։
Զեկույցով է հանդես եկել Վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։