«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մեկնելու է Մոսկվա


08:07 , 13 սեպտեմբեր, 2013

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մեկնելու է Մոսկվա։ Բայց ոչ թե Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված հարցերը քննարկելու, այլ միանգամայն ուրիշ՝ մի փոքր ավելի բարի նպատակով, նա պետք է մասնակցի Մոսկվայի Օլիմպիական պողոտայում կառուցված հայկական եկեղեցու բացմանը։ Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանի հետ Մոսկվա են մեկնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: