04:51 , 13 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկի փոքրիկ բնակիչներից մեկը` փղիկը, 5 ժամ շարունակ լացել է մոր` իրեն սպանելու փորձից հետո. հայտնում է The Huffington Post-ը:
Մայր փիղը ծննդաբերելուց հետո քայլել է ձագի վրայով: Ականատեսները համարել են, որ կատարվածը պարզապես դժբախտ պատահար է, սակայն ձագուկին փղի մոտ վերադարձնելուց հետո մայր փղի հարձակումը կրկնվել է:
Հետագա հարձակումը կանխելու նպատակով փոքրիկ փղիկին հեռացրել են մորից: Նրա նման վարքագծի պատճառները անհայտ են:


![]()