Տեղի է ունեցել ՔՊ Վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը


23:47 , 14 նոյեմբեր, 2023

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։
Վարչությանն է ներկայացվել Կուսակցության Երիտասարդական կառույցի զարգացման ծրագիրը։