Հիմնավոր կասկածներ կան, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը․ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ


23:15 , 14 նոյեմբեր, 2023
Հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը։
Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
«Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը», – ասված է հաղորդագրության մեջ: