13:12 , 14 նոյեմբեր, 2023168.am-ը գրում է․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոստովանել է, որ գերատեսչության ներսում առկա են տարաձայնություններ՝ կապված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հարցում Ջո Բայդենի վարչակազմի մոտեցման հետ:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Բլինկենի՝ Պետդեպի աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակին։
«Պետքարտուղարության որոշ մարդիկ կարող են չհամաձայնել մեր մոտեցումների հետ կամ կարծում են, որ կարող ենք ավելի լավ բան անել», – ասվում է CNN-ի ձեռքի տակ հայտնված նամակում:
«Ես գիտեմ, որ ձեզանից շատերի համար այս հակամարտության պատճառած տառապանքը խորապես անձնական է: Ես նաև ապրում եմ այն ցավը, որը դուք զգում եք, երբ դիտում եք երեխաների, տարեցների, կանանց և այլ քաղաքացիական անձանց տանջանքները», – ասվում է Բլինկենի նամակում: