ՀԱՊԿ-ը տեսախցիկ չէ, որ աշխատի, կամ չաշխատի. նիստին Փաշինյանի չմասնակցելով մեր դիրքորոշումն ենք արտահայտել․ Արման Եղոյան


12:26 , 14 նոյեմբեր, 2023

Tert.am-ը գրում է.

ՀԱՊԿ-ը տեսախցիկ չէ, որ աշխատի, կամ չաշխատի, այն բարդ ռազմաքաղաքական միավորում է և այնպես չէ, որ ասես՝ աշխատում է, կամ չի աշխատում։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ի՞նչ կա զարմանալու, որ ՀԱՊԿ նիստին Փաշինյանը չի մասնակցում, մեր դիրքորոշումն ենք արտահայտել։ Ձեր ասածն այն էր, օրինակ, տվյալ կառույցի մի քանի նիստին չես մասնակցում, պետք է դուրս գաս այդ կառույցից։ Դա՞ է ձեր տրամաբանությունը։ Այն խնդիրները, որոնք մենք մատնանշել ենք այդ կառույցի հետ կապված, ենթադրում է այս վարքագիծը։ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները միայն մերը չեն, մենք բարձրաձայնել ենք կառույցի հետ կապված խնդիրները»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: