00:14 , 13 սեպտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Միլին ունի ընդամենը գետնից 9.7 սմ բարձրություն հասակ, սակայն կարող է հպարտանալ մյուս շների շրջանում, քանի որ գինեսի նոր ռեկորդակիր է: Միրաքլ Միլին Պուերտո Ռիկայից թագադրվել է Գինեսի համաշխարհային ռեկորդի պաշտոնյաների կողմից որպես աշխարհի ամենափոքր շուն: Այս մասին հաղորդում է Metro-ն: «Մենք իսկապես շատ զգույշ պետք է լինենք Միլիի հետ, քանի որ նա այնքան փոքր է և կարող է հեշտությամբ կորել»,- նշել է շան տեր Վանեսա Սեմլերը և ավելացրել է.«Երբ մարդիկ տեսնում են Միլիին նրանք իսկապես զարմանում են նրա չափսերի պատճառով, սակայն իսկապես սիրում են նրան, քանի որ նա շատ համակրելի է»: Իր չափսերի պատճառով փոքրիկ շունը կերակրվում է կաթուցիչով և թեյի գդալի մեծության հասակ ունի: