Հետաքրքիր փաստեր տղամարդկանց հոգեբանությունից


23:51 , 12 սեպտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Բոլորին հայտնի է` երբ ուժեղ և թույլ սեռերի ներկայացուցիչներն ասում են միևնույն բանը, նրանցից յուրաքանչյուրը դրա մեջ տարբեր իմաստ է տեսնում: Այնպես է ստացվել, որ մարդու համար ուսումնասիրության ամենահետաքրքիր օբյեկտը մնում է մարդը: Եվ, իհարկե, կանանց դեպքում տղամարդիկ, տղամարդկանց դեպքում կանայք:

Հետաքրքիր փաստեր տղամարդկանց հոգեբանությունից

Օրինակ՝ եթե երիտասարդն ասում է, որ կզանգահարի և չի զանգահարում, դա չի նշանակում, որ նա պարզապես մոռացել է զանգահարել կամ կորցրել է Ձեր հեռախոսահամարը: Հենց սկզբից ընդունեք, որ դա նշանակում է՝ նա չի ցանկանում զանգահարել Ձեզ:

Տղաները շատ ավելի ինքնավստահ են կամ փորձում են լինել այդպիսին: Եվ դա նրանից է, որ նրանք ուզում են այդ վստահությունը իրենց հանդեպ տեսնել դիմացինի աչքերում:

Բոլոր տղամարդիկ տանել չեն կարողանում «Մենք պետք է խոսենք» արտահայտությունը: Այս մի քանի բառը նրանց համար սառը ցնցուղ է: Եվ եթե անգամ այդ բառերը որևէ չարագուշակ մտադրություն չեն արտահայտում, միևնույն է, նրանց համար դա շոկ է, ասեղի ծակոց:

Ուժեղ սեռի ներկայացուցիչների մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան կանանցը: Տղամարդկանց համար դա իսկական առավելություն է, դրական հատկանիշ, որով նրանք միայն հպարտանում են: Տղամարդիկ իրենց մարմնի բարձր ջերմաստիճանի հետ նույնացնում են նաև իրենց ցանկալի լինելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ