13:54 , 13 նոյեմբեր, 2023ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հեռացրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ANIF) տնօրենների խորհրդից։ Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Քերոբյանը հրաման է ստորագրել։
«Հրամայում եմ վաղաժամկետ դադարեցնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» խորհրդի անդամներ Տիգրան Ավինյանի, Սոնա Թևանյանի և Անետա Բաբայանի լիազորությունները»,– նշվում է հրամանում։