23:16 , 12 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը խոստացել է իրագործել իր խաղաղ նախաձեռնությունը Սիրիայի հանդեպ, իրեն սկսել են ավելի շատ հուզել ԱՄՆ-ի ներքին խնդիրները, հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, Օբաման հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև բանակցությունները դրական արդյունք կտան:
Միևնույն ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն ԱՄՆ-ին մեղադրել է «սպառնալիքների քաղաքականության» մեջ: