23:17 , 12 սեպտեմբեր, 2013
Իսկ դուք գիտե՞ք, որ գավաթները միմյանց զարկելու ավանդույթը ծագել է խնջույքի ժամանակ միմյանց թունավորելու վտանգը բացառելու պատճառով: Միջին դարերում ըմպելիքի մեջ թույն գցելու հավանականությունը բավականին մեծ էր: Այդ պատճառով մարդիկ խնջույքների ժամանակ գավաթներն ուժգին միմյանց էին զարկում, որպեսզի ընպելիքը մեկի գավաթի եզրից լցվեր մյուսի գավաթի մեջ: Դրանով երաշխավորվում էր, որ ներկա գտնվողներից ոչ մեկը թույն չգործածեր, քանի որ այդ դեպքում ինքն էլ կթունավորվեր: Իսկ որևէ մեկի հետ գավաթ զարկելուց հրաժարվելը սարսափելի վիրավորանք էր, և ուղղակիորեն հրաժարվելը նշանակում էր, որ հրաժարվողը դիմացինին իր թշնամին է համարում և խոստովանում է, որ ուզում է նրան թունավորել:
Շարունակությունը` ԱՅՍՏԵՂ