Էդվարդ Նալբանդյանը Երևանում հանդիպել է Շտեֆան Ֆյուլեի հետ


22:46 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Զրուցակիցները շարունակել են ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը: