Արմինե Մանուկյանը չմատուցած փաստաբանական ծառայության դիմաց 7 հազար դոլար է հափշտակել


22:32 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Զախարյանի նախագահությամբ սկսվում է Արմինե Մանուկյանի գործի դատավարությունը:

Նախաքննական մարմինը 42-ամյա Արմինե Մանուկյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, չարաշահելով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Ե. Փարսադանյանի վստահությունը, փաստաբանական ծառայություններ իրականացնելու պատրվակով խաբեությամբ նրանից վերցրել է 7 հազար դոլար, սակայն ոչ մի գործողություն չի կատարել,ծառայություն չի մատուցել, վերցրած գումարն էլ հափշտակել է:

Արմինե Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: