Մեծ Բրիտանիան պատրաստ է արտաքսել Ատլանտյան ափի կղզու բնակիչներին՝ հանուն ԱՄՆ-ի ռազմական բազայի


22:20 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Համբարձման կղզու բնակիչները հայտնվել են արտաքսման վտանգի տակ: The Guardian թերթի տվյալներով` բնակավայրերը գտնվում են այն տեղում, որտեղ ամերիկյան զինվորականները նախատեսում են նոր օբյեկտ կառուցել:

Համբարձման կղզին գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում` Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի միջև: Այդ հրաբխային կղզին պատկանում է Մեծ Բրիտանիային: Դրա տարածքի մի մասը 20-րդ դարի կեսից օգտագործվում է ԱՄՆ-ի բանակի կողմից: Համբարձման կղզում տեղակայված են ռադարներ, օդանավակայաններ և սուզանավերի նորոգման համար նախատեսված օբյեկտներ:

Վերջին տարիներին կղզու բնակչությունը կրճատվել է շուրջ ¼-ով։ Այժմ այնտեղ բնակվում է ընդամենը 800 մարդ: Մարդիկ հավատացած են, որ ամերիկյան և բրիտանական իշխանությունները կխնդրեն իրենց հեռանալ կղզուց:

Վերաբնակեցման հարցը կդառնա հիմնական հարցը կղզու խորհրդի հերթական ընտրություններում, որը կոնսուլտատիվ մարմին է: