00:12 , 11 նոյեմբեր, 2023Իրանի արևմուտքում՝ Իլամ նահանգում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին, ինչպես գրում է IRNA-ն, հայտնել է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրմուրի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Իլամ նահանգի Աբդանան քաղաքից՝ 30 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։