Հայաստանցիների 46,6%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի համար, 9,2%-ը՝ արցախցիների ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում․ «GALLUP»


15:26 , 10 նոյեմբեր, 2023

«GALLUP»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված հարձակման պատճառով Արցախը լիովին հայաթափվեց և ավելի քան 100,000 մարդ տեղահանվեց ու գաղթեց Հայաստան։ Ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունը։

ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները։ Հարցվածների  46,6%-ը այսպես է պատասխանել վերոնշյալ հարցին, 40%-ը պատասխանել է, որ ՀՀ-ն պետք է ինտեգրի արցախցիներին և հոգ տանի սոցիալական ու այլ իրավունքների համար։

9,2%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է անի առավելագույնը, որպեսզի Արցախի հայությունը հնարավորություն ունենա վերադառնալ Արցախ և ստանա անհրաժեշտ անվտանգային ու սոցիալական հարցերի լուծում՝ ազգային փոքրամասնության կամ այլ կարգավիճակով՝ Ադրբեջանի կազմում, 3,2 %-ը դժվարացել է պատասխանել այս հարցին