22:03 , 12 սեպտեմբեր, 2013
1915 թիվը շատ այլ կերպ է հնչում յուրաքանչյուր հայի սրտում, մենք պատկերացնում ենք մի ամբողջ պատմություն, որ ողողված է արյունով ու սրով... Այդ պատմությունը շարունակվում է և այսօր, ավելի ճկուն և անտեսանելի ձևով, կշարունակվի և վաղը, մինչև ամբողջ աշխարհին լսելի ու տեսանելի չդարձնենք այն բոլոր փաստերն ու ապացույցները, որոնք տեսել է մեր ազգը: Պարոն նախագահ, մենք գտել ենք այդ ուղին, որ մեկ օրվա մեջ հայտնի դարձնենք մեր խնդիրն աշխարհին ու այն լուծենք` կրկնում եմ Ձեր արտահայտությունը` բացարձակապես խաղաղ ճանապարհով: Մենք ունենք Ձեր աջակցության կարիքը, հայ ժողովուրդն ունի Ձեր մասնակցության կարիքը: Խնդրում ենք Ձեզ սատարել ազգանվեր այս գործին նվիրված ծրագրի իրականացմանը, որը կոչված է «1915 մետր իրականություն»...
«1915» ցեղասպանության հիմնադրամ
Հիմնադիր` Արման Ոսկանյան