Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»


21:38 , 12 սեպտեմբեր, 2013

Ջերմությունը (տենդը), որը թուլացնում է ընկալելու ունակությունը և սրում երևակայությունը, հիվանդասենյակը դարձնում է նոր, ծանոթ ու միաժամանակ օտար տարածություն. հրեշները ցույց են տալիս իրենց կերպարանքները վարագույրների և պաստառների նախշերում, իսկ աթոռները, սեղանները, գրադարակները և պահարանները, իրար վրա դարսվելով, լեռներ, շենքեր կամ նավեր են դառնում, որոնք շատ մոտ են և միաժամանակ շա՜տ հեռու: Գիշերային երկար ժամերին հիվանդին ուղեկցում են եկեղեցու զանգակատան ժամացույցի զարկերը, երբեմն անցնող մեքենաների գվվոցը և նրանց լուսարձակների արտացոլանքը, որը շոշափելով անցնում է պատերի ու առաստաղի վրայով: Դրանք ժամեր են, երբ ամեն ինչ հնարավոր է դառնում՝ և՛ լավը, և՛ վատը:
Այն նահանջում է, երբ հիվանդն իրեն լավ է զգում: Բայց եթե հիվանդությունը շատ երկար է տևել, այդ ժամանակ հիվանդի սենյակը անթափանց է դարձել, և առողջացողն էլ, որն այլևս ջերմություն չունի, կորել է լաբիրինթոսում:

Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»