Մեքենան վրաերթի է ենթարկել 88-ամյա կնոջը, սակայն հարազատներն ասել են, թե նա վայր է ընկել


19:40 , 12 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1925 թ. ծնված Մանյակ Թ.-ն, ով, ըստ հարազատների հայտարարության, վնասվածքները ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:

 Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.15-ի սահմաններում, «ԳԱԶ -53» մակնիշի ավտոմեքենան Կուրթան գյուղում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Մանյակ Թ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն:


Ոստիկության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: