Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է


23:17 , 7 նոյեմբեր, 2023

Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է։
Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է ։
Թուրքիան է ժխտում հայոց ցեղասպանությունը։
Թուրքիան է 1992-ի մայիսին, 1993-ի փետրվարին եւ 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին, որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ.1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը, 1993-ի ձմռանը՝ Պավել Գրաչովը, 1993-ի հոկտեմբերին՝ Բորիս Ելցինը։
Թուրքիան է 1993-ին փակել հայ-թուրքական սահմանը՝ բլոկադայի ենթարկելով Հայաստանը։
Թուրքիան է Ադրբեջանին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։
Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր հազարավոր տղաներին։
Թիւրքիան է արդարցնում ադրբեջանական հակահայ ռեժիմի քայլերը։
Ու սրանք անուղեղի նման Հայաստանը Արեւմուտքի պասով ուզում են սարքեն թուրքական հերթական վիլայեթը։
Պանթուրքիզմից վտանգավոր թրքահպատակ հայն է։