Հայ ֆուտբոլիստը կզբաղվի՞ Ադրբեջանի գովազով


18:46 , 12 սեպտեմբեր, 2013

Ադրբեջնական Day.Az լրատվական կյաքը այսօր հանդես եկավ հետևյալ վերտառությամբ` «Հայ ֆուտբոլիստը կզբաղվի՞ Ադրբեջանի գովազով»` հիմք ընդունելով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, որ «Միկա» ֆուտբոլային ակումբի 15-ամյա սան Հայկ Գևորգյանը շուտով կարող է համալրել Իսպանական գրանդներից մեկի` Մադրիդի «Աթլետիկոյի» շարքերը: Ադրբեջանական կայքը մասնավորապես գրում է. «Կարելի է ենթադրել, թե «Միկայի» ղեկավարությունը կամ հենց ինքը` երիտասարդ ֆուտբոլիստը, ամենևին էլ տեղյակ չեն, թե ինչ համազգեստով է խաղադաշտ դուրս գալիս մադրիդյան թիմը: Սակայն բանը ամենևին էլ դրանում չէ: Իրականում, Հայկը, տեղափոխվելով «Աթլետիկո», կամա թե ակամա զբաղվելու է Ադրբեջանի պրոպագանդայով` ընդամենը կրելով մադրիդյան ակումբի մարզաշապիկը (որի վրա, ինպես բոլորս գիտենք, գրված է «Azerbaijan. Land of fire (Ադրբեջան, կրակի երկիր)»: Սակայն, միգուցե, ավելի անսպասելի էր ադերբեջանցի ընթերցողների կողմից թողնված մեկնաբանությունների գերակշիռ մեծամասնությունը. «Իսկ ե՞րբ ենք մենք մեծացնելու նման ակումբում հանդես եկող ֆուտբոլիստի», «Այդ հայ երիտասարդը, գնդակ գլորելով, հասավ ոչ ավել, ոչ պակաս Մադրիդի «Աթլետիկո», իսկ ինչի՞ են հասել մեր «ծուռ ոտքերովները», «Ինչի՞ վրա եք ուրախանում: Հայը կխաղա «Աթլետիկոյում», իսկ որտե՞ղ են խաղալու մերոնք: Մինչև նրանց ծաղրելը ինքներդ ձեզ ծաղրեք»: Իսկ մեկ այլ երկրպագու նշում է. «Ամոթ և խայտառակություն մեզ համար: Արդեն հնարավոր չէ կարդալ: Հայ ֆուտբոլիստը (խոսքը Մխիթարյանի մասին է) երկու գնդակ է ուղարկում «Այնթրախտի» պես թիմի դարպասը` հանդես գալով Չեմպիոնների Լիգայի եզրափակչին մասնակցած թիմի կազմում, իսկ մեր ոչխարները (բառացի թարգմ.), ինչպես իրական ոչխարներ, երկու խաղ վազում էին «Այնթրախտի» ֆուտբոլիստների հետևից»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ