18:51 , 12 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Օրերս պապարացիները Էշթոն Քատչերին ու նրա նախկին կնոջը՝ Դեմի Մուրին, տեսել են միասին՝ զույգը Burbank օդանավակայանում դուրս էր գալիս ինքնաթիռից ու բավական սիրալիր զրուցում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ենթադրելի է, որ Միլա Կունիսի ու Էշթոն Քատչերի հարաբերություններում ինչ-որ խնդիրներ են ծագել: Այս մասին հայտնում է viva.ua-ն:
Չնայած այն բանին, որ դերասանը փորձել է ձևացնել, թե ինքը Դեմիի հետ չէ, սակայն մեկ բան հստակ է՝ զույգը ինչ-որ տեղ է միասին թռչել:
Միևնույն ժամանակ, գեղեցկուհի Միլա Կունիսը՝ Քատչերի սիրեցյալը, միայնակ է ժամանել Տորոնտոյի կինոփառատոն:
Նա ունեցել է փոքր-ինչ հուզված տեսք ու գրեթե չի ժպտացել:
Լուսանկարները՝ այստեղ