Երևանում ապամոնտաժվել է հեղուկ վառելիքի վաճառքի ևս մեկ տաղավար


18:57 , 12 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ապամոնտաժումն ու գործունեության դադարեցումն իրականացվել է՝ հաշվի առնելով տաղավարի ոչ սահմանված վայրում գտնվելն ու բնակիչների անվտանգության և տվյալ հատվածում բնականոն երթևեկի ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների կողմից նմանօրինակ տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական: