ՔՊ-ական պատգամավորը հանկարծամահ է եղել
16:56 , 6 նոյեմբեր, 2023
Քիչ առաջ մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը, նրան ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հաստատեց մեր լուրը, ասելով, որ ինֆարտ է ստացել, ասաց, որ չի կարող այլ մանրամասներ հաղորդել։
Նշենք, որ Մաթևոսյանն ընդամենը 38 տարեկան էր։