Քեթրին և Ուիլյամ Քեմբրիջները դայակ են գտել արքայազն Ջորջի համար


21:11 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քեթրին և Ուիլյամ Քեմբրիջները դայակ են գտել արքայազն Ջորջի համար: Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, երիտասարդ ծնողներին իրենց որդուն՝ փոքրիկ Ջորջ Ալեքսանդր Լուիին խնամելու հարցում կօգնի այն նույն դայակը, որը հոգ է տարել արքայազն Ուիլյամի ու Հարրիի մասին: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիին»: 

Ինչպես հայտնի է դարձել, 71-ամյա Ջեսի Ուեբը մեկնել է թագավորական ընտանիքի հետ Շոտլանդիա, որտեղ տվյալ պահին գտնվում են Էլիզաբեթ Երկրորդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը: 

Ավելի վաղ Ջեսիին վարձել էր արքայադուստր Դիանան: Նա հրավիրված էր Քեթրինի ու Ուիլյամի հարսանիքին որպես պատվավոր հյուր: