ԿԺԴՀ-ում վերագործարկվել է Յոնբենի միջուկային ռեակտորը. փորձագետներ


18:19 , 12 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Հինգշաբթի` սեպտեմբերի 12-ին, ամերիկյան-հարավկորեական պորտալ 38 North-ը հրապարակել է տվյալներ այն մասին, որ հյուսիսկորեական Յոնբենում միջուկային օբյեկտի վրա գրանցվել է սպիտակ գոլորշի: Փորձագետների կարծիքով` դա վկայում է ռեակտորի ակտիվացման մասին:

Ամերիկա-կորեական համալսարանի երկու հետազոտող, հետազոտելով օգոստոսի 31-ին արված լուսանկարները, եկել են այն եզրակացության, որ միջուկային ռեակտորի աշխատանքը Յոնբենում կարող էր վերագործարկվել:

Յոնբենում օբյեկտի աշխատանքի վերսկսման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա. գրում է ria.ru-ն: