18:06 , 12 սեպտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
BBC NEWS-ը հայտՆում է, որ Կենսնիգտոնի պալատը հայտարարել է, որ Արքայազն Ուիլյամը ավելի քան 7 տարվա ծառայությունից հետո թողնում է ռազմական գործունեությունը:
Քեմբրիջի դուքսը կատարեց իր վերջին ճամփորդությունը, որպես ՌԱՖ-ի փրկարար օդաչու անցած երեքշաբթի օրը: Այժմ նա Քեմբրիջի դքսուհու հետ կկենտրոնանա արքայական գործերի և բարեգործության վրա: Այս մասին հայտարարել է մամուլի քարտուղարը:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պատրաստվում են լքել իրենց Անգլսի տունը և տեղափոխվել Կենսսինգտոնի պալատ` առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
BBC-ի արքայական թղթակիցը` Պիտր Հանթը, իր Twitter-յան էջում գրել է, որ արքայական պաշտոնյաները ասել են որ հաջորդ 12 ամիսները կլինեն «անցումային» արքայազն Ուիլյամի համար: