Համեղ նրբաբլիթներ առանց հավկիթի


18:00 , 12 սեպտեմբեր, 2013

Անհրաժեշտ է`

200 գրամ կեֆիր

1 թեյի գդալ շաքարավազ

աղ

1 թեյի գդալ բուսական յուղ

1 թեյի գդալ սոդա

100 գրամ ալյուր

Պատրաստման եղանակը`

Կեֆիրը խառնել աղի ու շաքարավազի հետ, ավելացնել ալյուրն ու սոդան: Արագ-արագ խառնել զանգվածը, որպեսզի գնդիկներ չլինեն: Ստացվում է թթվասերանման զանգված: Վերցնում ենք հաստ թավա, պատում յուղով, տաքացնում, խմորին խառնում 1 թեյի գդալ բուսական յուղ, խառնում և փոքր զանգվածներով դնում թավայի մեջ: Տապակում ենք թույլ կրակի վրա, փակ կափարիչով: