Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան


16:00 , 3 նոյեմբեր, 2023

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանեց Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարին դիմավորեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Հայաստան այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բերբոքը կայցելի նաև Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: