17:26 , 3 նոյեմբեր, 2023ՌԴ-ի կողմից նման որակումը չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Մալթայի համաժողովն անվտանգության քարտուղարների հարթակ էր։ Ես չէի ասի, որ դա նվիրված էր Ուկրաինայի հարցին, օրակարգն ավելի լայն էր»,- նկատեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ «Մալթայում Ուկրաինայի հարցով կոնֆերանսին Երևանի մասնակցությունը Մոսկվան դիտարկում է որպես Հայաստանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ»: