ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը աջակցություն է իրավապաշտպաններին. Արթուր Սաքունց


17:22 , 12 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ ԱՄՆ դեսպանատան ՝Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումները դատապարտող հայտարարությունը մեր երկրում իրավապաշտպաններին աջակցության ձև է, որը եզակի չէ:

Tert.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ նման հայտարարություններ եղել նաև ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, խտրականություններ կիրառելու դեպքերով։ «Այս մարդիկ իրենց հրապարակային կարծիքներն արտահայտող մարդիկ են, որոնք հետապնդումների են ենթարկվում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ